«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Նվաճողական և նյութապաշտ Արևմուտքը 60-ամյա սառը պատերազմի տաք փուլում է

Նվաճողական և նյութապաշտ Արևմուտքը 60-ամյա սառը պատերազմի տաք փուլում է
01.03.2026 | 17:03

Չեմ խորանա Իրանի դեմ ծավալված հարձակման և Այաթոլայի սպանության մանրամասների մեջ, որոնք, ըստ իս, այլևս մութ անկյուններ չունեն. նվաճողական և նյութապաշտ Արևմուտքը իր 60-ամյա սառը պատերազմի տաք փուլն է մեկնարկել՝ Արևելքի բնիկների և ավանդապահ ժողովուրդների դեմ: Միայն կասեմ, որ հիմա ականատեսը կլինենք, թե որքան ամուր և խորը ավանդապաշտական հիմքեր է դրել իրանական հավատապետությունը իր ազգաբնակչության մտքի և սրտի մեջ. դրե՞լ է, թե՞ չի դրել: Կտեսնենք նաև, թե որքան կարևոր է ավանդապահությունից և հավատավորությունից զատ՝ ժամանակի թելադրանքի և դինամիկայի հետ զուգահեռ քայլելը:

Բայց այս ամենի մեջ կա մի բան, որի մասին վստահ կարելի է բարձրաձայնել.

աշխարհն առնվազն ևս 30 տարով կընկղմվի шհшբեկչությունների կործանարար հորձանուտի մեջ, ավելի մեծ ալիքով, քան տեսանք վերջին 20-30 տարիներին:

Նրանք, ովքեր առաջանում են «դեմոկրատիա» գոչելով, իրականում միայն թարմացնում են шրյան վրեժը և խորացնում են կոնֆլիկտները: Պետք է հստակ տարբերել պատերազմ և վանդալիզմ-անարխիա-ցեղասպանություն երևույթները, պետք է իրավազրկել մարդկության ճակատագիրն այս ճանապարհներով «բարելավող» բոլոր պետություններին:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ